Գրեց՝ Ռուբէն Յովակիմեան
«Եթէ ո՞ւր գնալդ չգիտես, որտեղից գալդ միշտ յիշիր, եւ պէտք չէ մոռանալ, որ ուժեղի դէմ, միշտ թոյլն է մեղաւոր»: Հին հայկական Աշխարհաքաղաքական յարաբերու- թիւնները ի սփիւռս աշխարհի, ըստ աւանդութեան, խիստ լարուած խառ- նաշփոթ վիճակի են, եւ խոշոր երկըր- ները փորձում են չգրուած օրէնքների սկզբունքով իրենց հարմար շահաբեր դիրք գրաւել: Մեր աւետեաց երկիրը եւս այդ դժոխային շփոթի մէջ մասնա- կից չլինելով, փորձում է վերապրելու իր տեղը ապահովել, որ դիւրին չէ եւ ազատ յարմար տեղ չկայ: Իմաստուն քաղաքականութեամբ պայքարելը պիտի լինի մեր սկզբունքը՝ այն գտնելու նպատակով, քանզի դրութիւնը բարդ է ու կենսական: Այդ համըն- դհանուր քաոսի հիմնական մեծ դերակատարներն են ԱՄՆ-ը Չինականի հետ, իսկ միջանկեալ, ներկայ է նաեւ Ռուսիան լինելով դարերից ի վեր մեր եր- կրի ինքնիշխանութեան պահպանման ենթադրեալ երաշխաւորը: «Ասպարէզ» Յուլիս 28, 2026-ը նշում է թէˊ «Ռուսիոյ համաձայն՝ Եւրոմի- ութիւնը կը քաջալերէ Հայաստանի հակառուսական քայլերը»: Այս պարբերականի խմբագիրները, որոշ իշխանաւոր ռուս պաշտօնե- աների հետ, եթէ պատմական տարրական գիտելիքներ ունենային, կը հաս- կանային, որ բոլշեւիկեան յեղաշրջումից յետոյ, անհերքելի իրականութիւն է ռուսների կողմից՝ պետական մակարդակով, հայկական տարածքների օտա- րումը ի օգուտ մեր դրացիների, ինչպէս Արարատը, Կարս ու Արդահանը, Ջաւախքն ու Նախիջեւանը եւ ի վերջոյ մեր աչքի լոյս Արցախը ամբողջութեամբ ենթարկուելով հայաթափման: Այդ նախճիրի մասնակիցները բազում են, որին անդրադառնալը յատուկ թեմայ է եւ մանրակրկիտ ստուգաբանութեան կարօտ, բայց մի բան անհերքելի է, որ ռուսների անմիջական մասնակցութիւնը փաստ է, մանաւանդ, որ ռուս խաղաղապահները ներկայ էին Արցախում եւ ըստ իրենց պարտականութեան՝ ոչ միայն արգելք լինելու յանձնառու չեղան ազերիների քայլերին, այլ նրանց անգնահատելի նեցուկ էին ի յայտ հանելով Լաւրովի նախնական ծրագիրը արցախեան կացութեան վերաբերեալ, որ որպէս հետեւանք ունեցաւ երկրի բնակչութեան պարպումը ՀՅԴ գործիչների ամբողջ կազմով, որոնք չգուշակեցին մօտակայ աղէտը: Այլ գաղափարական մօտեցում եւ ընթացք է ՀՀ- հետ արեւմտեան երկրների աճող սիրաբանութիւնը, որ ըստ էութեան դիւանագիտական մի խաղ է՝ զաւեշտ, որի հիմնական նպատակն է ամէն գնով հակադրուել Ռուսի- ային: Արդէն մեծ աղմուկ հանած, անվերջանալի ռուս-ուկրաինական բա- խումները ցայտուն են, թէ› ինչ է մեզ սպասում, զանց չառնելով Վրաստանն ու Մոլդովան: Պարզամտութիւն է հաւատալ, թէ Մոսկուան եւ ԵԱՏՄ երկրները անտար- բեր կը հանդուրժեն ՀՀ-ի հեռացումը խաղաղ ճանապարհով այդ միութիւնից, մինչդեռ որեւէ գործնական քայլ չառած, տարբեր պատժամիջոցների վկան ենք հայ գիւղատնտեսական ապրանքների վրայ: Միթէ՞ կասկածելու որեւէ նշոյլ կայ, որ այդ միութեան երկրները աւելի հարա- զատ են իսլամ ազերիներին քան հայերին եւ գաղտնիք չէ, որ մեծ շուքով շնոր- հաւորեցին 44-օրեայ բախումների Բաքուի յաղթանակը, ուր հարց է ծագում, թէ արդեօք ՀՀ այդ խմբի լիարժէք անդամ է, իսկ մնացեալը զգայունութեան խնդիր է: Մեր պետական այրերը վարչապետի հետ մէկտեղ պարտաւոր են ուշիմ եւ զգօն լինելով ականջի օղ դարձնել այն հանգամանքը, որ Ռուսիայի հետ ունեցած դաշինքը Դամոկլեան սուր է, կախուած սպառնալիք անհոգ թուացող դիրքի հետեւում: Սխալ չէ այն կարծիքը, թէ հիւսիսային արջի հետ խաղալը կարող է նուաստ հետեւանքներ ունենալ: Մեզ հասած վերջին լուրն է, որ վարչապետը կը մասնակցի օգոստոսի 6-7-ի նախատեսուած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որտեղ նա կը բարձրացնի օրակարգին առնչուող բոլոր հարցերը շեշտը դնելով ՀՀ-ի դէմ տնտեսական արգելքներին: Մեր երկրի համար լաւագոյն լուծում պիտի լիներ, եթէ ԵԱՏՄ կազմի մէջ մնալով, այլ երկրների հետ եւս տնտեսական յարաբերութիւններ զարգացնել, բայց աւա՜ղ, ոմանք համարում են անթոյլատրելի, թէպետ արեւմուտքի որոշ երկրներ իրենց շահերից ելնելով նոր յարաբերութիւններ են ստեղծում այլ երկրների հետ առանց նրանց ընկղմեցնելու, որ սկզբունքով ռուսական գործելաոճ է: Բարդ ու խճճուած խնդիրների հսկայական կծիկ է դրուած հայ պետական մարմինների առջեւ, որի քակելն ու ճիշտ լուծում գտնելը տքնաջան ու իմաս- տալից աշխատանքի է կարօտ, քանզի այն է փրկութեան մեր ուղին: Պահը կարեւոր է, նոյնիսկ ճակատագրական եւ մաղթենք բարի երթ ի փառս մեր երկրի բարեկեցութեան:
